Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

«Ձմեռային Փառատոն Հայաստանը» խոստանում է լինել գույներով եւ իրադարձություններով հարուստ

Տվյալներ:

Rbb.am - «Ձմեռային Փառատոն Հայաստանը» այս տարի կմեկնարկի ավանդական ձմեռային շքերթով դեկտեմբերի 22-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի համակազմակերպիչ Deem communications ընկերությունից, ամանորի բազմազան միջոցառումներով հագեցած Ձմեռային փառատոնի շքերթին մասնակից երաժշտական խմբերը, պարախմբերը եւ գունեղ հագուստներով հետաքրքիր կերպարները` Կաղանդ պապի առաջնորդությամբ, Երեւանի քաղաքապետարանից կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կանցկացվեն ձմեռային խաղեր, բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթ, ձեռքի աշխատանքներ, հեքիաթասացություն եւ այլ միջոցառումներ:

Յուրաքանչյուր տարի փառատոնը հետաքրքրական նորամուծություններ է բերում: Փառատոնի բոլոր օրերին Ազատության հրապարակում կկազմակերպվեն անհատական եւ թիմային բազմազան խաղեր`ուրախ պինգվիններ, բոուլինգ, նկարչական պատ, լաբիրինթ և այլն: Երեխաների համար կանցկացվի հեքիաթասացություն: Փառատոնի մասնակիցները նաեւ կարող են վերամշակվող նյութերից ամանորի խաղալիքներ, զարդարանքներ, տոնածառեր եւ օրիգամի պատրաստել` տանելով դրանք տուն:

Դեկտեմբերի 28-ին, արդեն երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի փառատոնի ամենաուրախ եւ աշխույժ միջոցառումներից մեկը՝ Ձմեռ պապերի մրցավազքը: Նախապես գրանցված մասնակիցները, ստանալով Ձմեռ պապի հագուստ, իրենց ուժերը կփորձեն վազքում: Հաղթողները կստանան մրցանակներ: Մինչ 2013 թվականի հունվարի 13-ը շարունակվող «Ձմեռային Փառատոն Հայաստանը» նախաձեռնել են Երեւանի քաղաքապետարանը եւ Deem communications ընկերությունը: Ձմեռային փառատոնի շրջանակներում միջոցառումների մուտքն ազատ է: armenpress.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66