Apple-ը 1 օրում էժանացել է 35 մլրդ դոլարով
- Տվյալներ:
- Հրապարակվել է Հինգշաբթի, 06 Դեկտեմբեր 2012 16:32
Rbb.am - Տեխնոլոգիաների ոլորտի հսկա, ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերը գրանցել են վերջին 4 տարվա ընթացքում ամենակտրուկ գնային անկումը, ինչի հետևանքով աշխարհի ամենաթանկ ընկերությունն էժանացել է 35 մլրդ դոլարով, գրում է The Telegraph-ը։
Ընդհանուր առմամբ, ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 6.4 %-ով, ինչի հետևանքով Apple-ի շուկայական գինը կրճատվել է ՝ դառնալով 507 մլրդ դոլար։ Վերլուծաբանները նշում են, որ նման ցուցանիշ ընկերությունը չէր գրանցել 2008 թ. դեկտեմբերի 17-ից ի վեր։ Նրանք գտնում են, որ Apple-ը կկարողանա շտկել իրադրությունը 2-3 ամիս անց։
Ոլորտի մասնագետները վերջին զարգացումները կապում են մրցակից ընկերությունների հաջողությունների, պլանշետային համակարգիչների շուկայում դիրքերի թուլացման, ինչպես նաև ներդրողների դժգոհության հետ, քանի որ վերջերս Apple-ը սահամանել է նոր կանոններ, որոնք կանոնակարգում են 1 բաժնետիրոջ ձեռքում եղած բաժնետոմսերի քանակը, ինչպես նաև սահմանափակում են նրանց տրվող շահութաբաժինների չափը։ tert.am