Գրանցում  

Կարող եք գրանցվել Gmail.com-ով կամ Facebook-ով

   
Հոկտեմբեր 2017
Երկ Երք Չո Հի Ու Շա Կի
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5
   

Իրանը, Իրաքն ու Սիրիան սինխրոնիզացնում են իրենց ազգային էներգոհամակարգերը

Տվյալներ:

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը, Իրաքն ու Սիրիան սինխրոնիզացնում են իրենց ազգային էներգոհամակարգերը: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Բեհզադը:

 

Rbb.am - Վերջինիս խոսքերով՝ Իրանը տարեկան 5 միլիոն դոլարի էլեկտրաէներգիա և ինժեներա-տեխնիկական ծառայություններ է հատկացնում հարևան երկրներին:

Նա հավելել է, որ Իրանի, Իրաքի ու Սիրիայի էներգոհամակարգերի սինխրոնիզացումն այդ համակարգը դարձնում է իսլամական աշխարհի ամենահզոր համակարգը:

 

Իրանի, Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի միջև կնքված պայմանագրերին համապատասխան, Իրանը տարեկան 2200-2500 մեգավատտ/ժամ էլեկտրաէներգիա է մատակարարում այդ երկրներին, ինչը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար: Իրանում էլեկտրաէներգիայի մշակման հզորությունը ներկայումս կազմում է մոտ 67 գեգավատտ:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերին էլ Իրանի էներգետիկայի նախարար Մաջիտ Նամժոուն հայտարարել էր, որ Իրանի էներգետիկայի նախարարությունը մասնավոր սեկտորին թույլատրել էր կառուցել էլեկտրակայաններ ու արտահանել էլեկտրաէներգիա, ինչը կարող է այլ երկրներից գործընկերներ ներգրավել:

 

Նամժոուն հավելել է, որ մոտ ապագայում Իրանը կսկսի էլեկտրաէներգիա արտահանել դեպի Լիբանան, ինչպես նաև պլանավորված է 6000 մեգավատտ-ժամ էլեկտրաէներգիա արտահանել Հնդկաստան ու Պակիստան, որից 4000 մեգավատտ-ժամ էլեկտրաէներգիան ներկրելու է Հնդկաստանը, իսկ 2000 մեգավատտ-ժամ էլեկտրաէներգիան՝ Պակիստանը:1in.am

   

Մեր Facebook Ֆիդը  

   

Կապ  

ուշադրություն
  • իրավունքի խախտու՞մ,
  • դժգոհությոննե՞ր,
  • առաջարկությու՞ններ՝
աշխատում է թեժ գիծ
+374(10) 55-98-66 ժ. 900-1800,
շուրջօրյա հետադարձ կապ:
SiteHeart
   

ընթացիկ էջի QR-կոդը  

ընթացիկ էջի QR-կոդը
   
Հեղինակային իրավունք © 2017 Taxpayer.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, ք. Երևան-0010, Վարդանանց փ., շ. 14/2, բն. 7, հեռ. +374(10) 55-98-66